Աշխարհ

25.06.2013 10:56


Պակիստանի թալիբները զբոսաշրջիկների խմբերի վրա են հարձակվում

Պակիստանի թալիբները զբոսաշրջիկների խմբերի վրա են հարձակվում

«Թալիբանի» պակիստանյան ճյուղը հայտարարել է նոր ստորաբաժանման ստեղծման մասին, որը պետք է հարձակումներ գործի երկրում գտնվող արտասահմանցիների վրա: Բի-Բի-Սի-ի թղթակցի հետ զրույցում թալիբների ներկայացուցիչը հայտնել է, որ դա պատասխան քայլ է ամերիկյան անօդաչու սարքերի հետագա թռիչքները միջազգային հանրության կողմից արտոնվելու դիմաց:

Նշենք, որ սրանք դատարկ սպառնալիքներ չեն. նախորդ հանգստյան օրերին Պակիստանի հյուսիսային լեռնային շրջաններից մեկում տասը արտասահմանցի զբոսաշրջիկներ են սպանվել: Զինված ահաբեկիչները ներխուժել են վրանային ճամբար, նրանց դուրս են բերել փողոց և գնդակահարել են: Կատարվածի համար պատասխանատվությունը ստանձնել են թալիբները և «Ջունջուլահ» իսլամական ահաբեկչական խմբավորումը:

Սպանության մեղադրանքով 36 մարդ է ձերբակալվել:

Այս խորագրի վերջին նյութերը