Լրահոս

25.06.2013 14:08


Պատրուշևն անդրադարձել է Ադրբեջանին զենք վաճառելու փաստին

Պատրուշևն անդրադարձել է Ադրբեջանին զենք վաճառելու փաստին

Այսօր Երևանում անվտանգության համագործակացության խորացման վերաբերյալ Հայաստանի և Ռուսաստանի միջև մի շարք պայմանագրեր են ստորագրվել։ Լրագրողների հետ ճեպազրույցում ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտնել է, որ Հայաստանի անվտանգության ապահովման համար ուժերն ու միջոցները բավարար են։ «Այս առումով անհանգստանալու որևէ առիթ չկա։ Այցելել ենք 102-րդ ռազմաբազա` համոզվել, որ մեր զինվորականները, բանակը, սահմանապահները ի զորու են ապահովել Հայաստանի հուսալի անվտանգությունը»,-ասել է Պատրուշևը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին ռուսական զենք վաճառելուն, ՌԴ ԱԽ քարտուղարն, ընդգծելով Հայաստանի հետ ռազմավարական նշանակության կապերը, ասել է, որ զենք վաճառելով՝ Ռուսաստանը իրականացնում է գոյություն ունեցող բոլոր միջազգային պարտականություններն ու պահանջները, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության օրենքները:

Այս խորագրի վերջին նյութերը