Աշխարհ

26.06.2013 11:13


Բեռլուսկոնիի կողմնակիցները բողոքի գործողություն են իրականացրել. «Մենք բոլորս պոռնիկներ ենք»

Բեռլուսկոնիի կողմնակիցները բողոքի գործողություն են իրականացրել. «Մենք բոլորս պոռնիկներ ենք»

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի կողմնակիցմերը Հռոմում բողոքի գործողություն են իրականացրել։ Հիշեցնենք՝ Բեռլուսկոնին Միլանի դատարանի որոշմամբ դատապարտել է յոթ տարվա ազատազրկման։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և անչափահաս մարմնավաճառների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար: Բացի այդ, Բեռլուսկոնին այլևս երբեք իրավունք չի ունենա զբաղեցնել պետական պաշտոններ:

The Guardian-ի փոխանցմամբ բողոքի գործողության մասնակիցները վանկարկել են «Siamo tutti puttane» («Մենք բոլորս պոռնիկներ ենք»)։

Հավաքվածների առջև ելույթ է ունեցել նախկին վարչապետի ընկերուհի՝ 27-ամյա Ֆրանչեսկա Պասկալեն։ Նա դատարանի որոշումը որակել է «անթույլատրելի»՝ նշելով, թե ամաչում է հարազատ երկրի դատական համակարգի համար։

Այս խորագրի վերջին նյութերը