Աշխարհ

27.06.2013 09:54


Այսօր ԱՄՆ պետքարտուղարը կժամանի Իսրայել, վաղը՝ Պաղեստին

Այսօր ԱՄՆ պետքարտուղարը կժամանի Իսրայել, վաղը՝ Պաղեստին

Այսօր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կժամանի Երուսաղեմ՝ իսրայելցիների և պաղեստինցիների միջև բանակցությունները վերականգնելու միջնորդությամբ։

«Ռիա-Նովոստի»–ի փոխանցմամբ՝ Երուսաղեմում Քերին կհանդիպի Իսրայելի ղեկավարության հետ, իսկ վաղը կայցելի Հորդանան գետի Արևմտյան ափ՝ բանակցելու պաղեստինյան կողմի հետ։

Պետքարտուղարի պաշտոնում սա Քերիի 5-րդ այցն է տարածաշրջան։ ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ այս անգամ կան իրական հեռանկարներ վերականգնելու 2010թ. ընդհատված իսրայելա-պաղեստինյան բանակցային գործընթացը։

«Ես չէի ժամանի, եթե չհավատայի, որ խաղաղ գործընթացի վերականգնումը հնարավոր է»,- հայտարարել է Քերին։

Այս խորագրի վերջին նյութերը