Լրահոս

27.06.2013 12:39


Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել «Ազատ Արցախ» թերթին

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել «Ազատ Արցախ» թերթին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր շնորհավորական ուղերձ է հղել «Ազատ Արցախ» հանրապետական թերթի կոլեկտիվին, որում ասված է. .

«Հարգելի բարեկամներ,

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ եւ մեր հանրապետական թերթի բոլոր ընթերցողներին հիշարժան հոբելյանի՝ հիմնադրման 90-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ստեղծման օրից «Ազատ Արցախը» միշտ եղել է իր ժողովրդի կողքին, արտահայտել նրա հոգսերն ու ձգտումները եւ ամենածանր պահերին դարձել նրա խոսափողը: Հատուկ կուզենայի նշել թերթի առանցքային դերակատարությունը մեր ազգային-ազատագրական նորօրյա պայքարում: Դա յուրօրինակ հերոսություն էր եւ սխրանք, որն արժանի է ամենաբարձր գնահատանքի:

Անցնելով երկար ճանապարհ` թերթն այսօր էլ շարունակում է իր արժանի տեղն զբաղեցնել հանրապետության հասարակական-քաղաքական կյանքում: Վստահ եմ, որ զարգացնելով տասնամյակների ընթացքում կուտակված հարուստ փորձն ու ավանդույթները, «Ազատ Արցախն» այսուհետ էլ հավատարիմ կմնա իր հիմնական նպատակին` ծառայել հարազատ ժողովրդին ու հայրենի երկրին, պատմել մարդկանց առօրյա կյանքի եւ հուզող խնդիրների մասին, ներկայացնել ու պաշտպանել Արցախի Հանրապետության շահերը:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ` աշխատանքում եւ անձնական կյանքում»:

Այս խորագրի վերջին նյութերը