Լրահոս

28.06.2013 00:15


Լևոն Զուրաբյանը հանդիպել է ԵԽ մարդու իրավունքերի հանձնակատար Նիլս Մուժնիեքսին

Լևոն Զուրաբյանը հանդիպել է ԵԽ մարդու իրավունքերի հանձնակատար Նիլս Մուժնիեքսին

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը երեկ Ստրասբուրգում հանդիպել է ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Վոյցեխ Սավիցկիի հետ: Քննարկվել են Հայաստանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հետ կապված հարցեր, ինչպես նաեւ ԵԽԽՎ-ում այդ հարցերի քննարկման հնարավորությունը:

Լևոն Զուրաբյանը հանդիպել է նաև ԵԽ մարդու իրավունքերի հանձնակատար Նիլս Մուժնիեքսի հետ: Քննարկվել է Աժ-ում մարտի 1-ի հարցով նոր ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման շուրջը ձևավորված իրավիճակը, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի եւ Հայ ազգային կոնգրեսի մյուս երեք ակտիվիստների դեմ իրականացվող հետապնդումների, Հայաստանում ընտրական համակարգի եւ ընտրակեղծարարության հետ կապված հարցեր: Քննարկվել են նաեւ հեռուստատեսության եւ ռադիոյի ազատականացման, հասարակական կազմակերպությունների գործունեության ազատության եւ ինտերնետի օգտագործման ազատության հետ կապված խնդիրներ:

Այս խորագրի վերջին նյութերը