Լրահոս

29.06.2013 13:28


Մեքսիկայում խորտակվել է 44 զբոսաշրջիկներ տեղափոխող զբոսանավը

Մեքսիկայում խորտակվել է 44 զբոսաշրջիկներ տեղափոխող զբոսանավը

Փրկարարների տեղեկություններով՝ 44 զբոսաշրջիկ տեղափոխող և խորտակված զբոսանավը գերծանրաբեռնված է եղել, քանի որ ուղևորների թույլատրված քանակը 25 է եղել: Զբոսանավը թափանցիկ հատակ է ունեցել ստորջրյա տեսարանները դիտելու համար, որն էլ գերծանրաբեռնվածությունը պատճառով վնասվել է:

Փրկարարների ջանքերով հաջողվել է խուսափել զոհերից, վնասվածք ստացած երեք ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց:

Էքսկուրսիայի կազմակերպիչները լիցենզիայից ժամանակավորապես զրկվել են: Մեքսիկայի իշխանությունները մտադիր են ուժեղացնել հսկողությունը զբոսաշջիկներին ծառայություններ մատուցող զբոսանավերի անվտանգության նկատմամբ: Հատուկ ուշադրություն կդարձվի ուղևորներին փրկարարական պարագաներով ապահովելու վրա:

Այս խորագրի վերջին նյութերը