Լրահոս

29.06.2013 14:40


Զորամասի օր

Զորամասի օր

Այսօր ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը մասնակցել է հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի կազմավորման 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը, որին ներկա էին նաև ազատամարտիկներ, զորամասի նախկին հրամանատարներ, ՊԲ բարձրաստիճան զինվորականներ:

Կազմակերպված միջոցառման ընթացքում հրապարակվել են ՊԲ և միավորման հրամանատարների հրամանները, որոնց համաձայն պարգևատրվել են մի շարք ազատամարտիկներ և զորամասի զինծառայողներ:

Վերջում զորամասի զինծառայողները հանդես են եկել ցուցադրական պարապմունքներով:

ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը