Քաղաքական

01.07.2013 17:01


Կիպրոսի դատախազը բացառում է օֆշորային ընկերության բաժնետեր գրանցելը՝ առանց տվյալ անձի թույլտվության

Կիպրոսի դատախազը բացառում է օֆշորային ընկերության բաժնետեր գրանցելը՝ առանց տվյալ անձի թույլտվության

Կիպրոսի գլխավոր դատախազի պնդմամբ՝ իր երկրում անհնար է օֆշորային ընկերության բաժնետեր գրանցել, առանց տվյալ անձի թույլտվության։ «Ազատություն» ռ/կ–ի փոխանցմամբ, Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսն ասել է.

«Բայց ես չեմ ուզում մտնել մանսրամասների մեջ, մինչև չնայեմ գործի ողջ պատմությունը, փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են այդ իրադարձությունները հետաքննելու համար»:

Հարցին՝ այսինքն հնարավոր չէ՞ գրանցել առանց իր թույլտվության, Կլերիդեսը պատասխանել է.

«Անհանա՛ր է, եթե իհարկե, նա չի գործել իր լիազորված անձի կամ նմանատիպ մի այլ ձևով»:

Հիշեցնենք, «Հետք» պարբերականի հայտնի հրապարակումից հետո, (ըստ որի` գործարար Աշոտ Սուքիասյանը «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի միջոցները յուրացրել է կիպրոսյան օֆշորային մի ընկերության միջոցով, որի հիմնադիրներից են նաև Հայաստանի վարչապետն ու Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը), վարչապետը հանդես եկավ հայտարարությամբ՝ հերքելով, թե որևէ առնչություն ունի այդ ընկերության հետ:

Աղբյուրը՝ «Ազատություն» ռ/կ

Այս խորագրի վերջին նյութերը