Լրահոս

24.11.2010 11:31


Որակի կոչ մեծ լուսանկարներով

Սույն թվականի նոյեմբերի 27-ին ժամը 12-ին Սիրահարների այգում «Հայաստանի Ֆոտոարվեստի Խորհուրդը» առաջին անգամ Հայաստանում կազմակերպում է լուսանկարների «Ոչ ստանդարտ» ցուցադրություն: Պրոֆեսիոնալ լուսանկարիչ Հայկ Սենեքերիմյանի «Ամեն գործում որակն է կարևոր» խորագրով ցուցահանդեսին ներկայացված են լինելու իրենց ոլորտում առաջատար բազմաթիվ հայտնի անհատների լուսանկարներ: Նրանցից թվում են՝ դերասան Սոս Սարգսյանը, շախմատիստ Տիգրան Պետրոսյանը, «Դորիանս» ռոք-խումբը, հաղորդավար Ավետ Բարսեղյանը, «Վիտամին» ակումբը, խոհարար Սեդրակ Մամուլյանը, Ջիվան Գասպարյանը և այլ նշանավոր անձիք: Ցուցահանդեսի միջոցով կազմակերպիչները կոչ են անում ապահովել որակ ցանկացած ոլորտում' լինի դա արվեստ, արհեստ թե ցանկացած այլ գործ:

«Հայաստանի Ֆոտոարվեստի Խորհուրդը» անակնկալ է պատրաստել ցուցահանդեսի մասնակիցների համար. միջոցառման առաջին 10 այցելուներից 3-ը վիճակահանությամբ նվեր կստանանան անվճար պրոֆեսիոնալ ֆոտոսեսիայի հնարավորություն:

Լուսանկարների ցուցահանդեսին մասնակցելու են բազմաթիվ հայտնի անհատներ, լուսանկարիչներ և պարզապես ֆոտոարվեստի սիրահարներ: Սիրով հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվել որակի կոչ անող այս ֆոտոցուցահանդեսին: Մուտքն ազատ է:

Այս խորագրի վերջին նյութերը