Քաղաքական

04.07.2013 14:08


Լևոն Զուրաբյան. «Սերժ Սարգսյանի իմպիչմենտի բոլոր հիմքերը կան»

Լևոն Զուրաբյան. «Սերժ Սարգսյանի իմպիչմենտի բոլոր հիմքերը կան»

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյան այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի իմպիչմենտը պահանջելու բոլոր հիմքերը կան։

Նա ընդգծել է, որ Սերժ Սարգսյանը հրապարակայնորեն ճնշում է գործադրել Վերահսկիչ պալատի վրա՝ ՎՊ ինստիտուտը հավասարեցնելով հողին, իսկ դատախազությանն ամբողջ ազգի առաջ ցուցումներ է տվել, թե որտեղ և ինչքան պետք է քրեական գործեր հարուցել, ու ինչ չարաշահումների մասին պետք է խոսել:

Զուրաբյանի համոզմամբ՝ սա գործող նախագահի սահմանադրական լիազորությունների գերազանցում է, և Սերժ Սարգսյանի գործողությունները հիմք են ստեղծում նրան իմպիչմենտի ենթարկելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը