Լրահոս

04.07.2013 15:24


Պերուում շինարարները հնագույն բուրգ են հողին հավասարեցրել (տեսանյութ)

Պերուում շինարարները հնագույն բուրգ են հողին հավասարեցրել (տեսանյութ)

Պերուի մայրաքաղաք Լիմայից ոչ հեռու գտնվող Էլ Պարաիսո բնակավայրում շինարարները հնագույն բուրգ են քանդել։ 6 մ բարձրություն ունեցող բուրգը 4 հազ. տարեկան է համարվում։

Բուրգը հողին հավասարեցրած շինարարական ընկերությունը մտադիր է եղել նույն ճակատագրին արժանացնել Էլ Պարաիսոյում գտնվող ևս 3 բուրգ, սակայն նրանց կանգնեցրել են տեղի բնակիչները։ Ընկերությունը պնդել է, որ այդ տարածքն իրեն է պատկանում, սակայն Պերուի մշակույթի նախարարությունը պնդում է, որ տարածքը պատկանում է պետությանը:

Քանդված հնագույն բուրգը վերականգնել այլևս հնարավոր չէ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը