Լրահոս

24.11.2010 11:33


«ԿրԱԶ» է շրջվել

Նոյեմբերի 23-ին, ժամը 16.12-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասում' «Մարիանա» կաթնամթերքի գործարանին հա­րակից տարածքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատի  հերթապահ խումբը:

Դեռևս չպարզված հանգամանքներում  շրջվել է «ԿրԱԶ» մակնիշի 05 ՏՏ 931 պետհամարանիշով բռնատար ավտոմեքենան, ինչի հետևանքով վարորդ, 1947 թվականին ծնված Յու.Բակունցը վնասել է ոտքը և չի կարողացել դուրս գալ ավտոմեքենայից: Ժամը 16.30-ին փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Յու.Բակունցին և հանձնել «1-03» ծա­ռա­յության աշխատակիցներին:

Այս խորագրի վերջին նյութերը