Լրահոս

06.07.2013 10:20


Պայթյուններ Բաղդադում. կան զոհեր

Պայթյուններ Բաղդադում. կան զոհեր

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ` նախօրեին Իրաքում ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվել է 19 մարդ, 38-ը` վիրավորվել:
Բաղդադի մզկիթներից մեկում հնչած պայթյունը 15 մարդու մահվան պատճառ է դարձել, 32-ը վիրավորվել են: Իսկ ավելի վաղ պայթուցիկով բեռնված մեքենան պայթել է Բաղդադի հյուսիսային արվարձանում: 4 մարդ զոհվել է, 6-ը՝ վիրավորվել:

Իրաքում լարվածության խորացումը սուննիների ու շիաների դիմակայության առճակատման խորացման հետևանքն է:

Այս խորագրի վերջին նյութերը