Լրահոս

21.01.2011 13:52


Մարդու իրավունքների պաշտպանի «փախուստի» մասին

Մարդու  իրավունքների  պաշտպանի  սպասվող  հրաժարականը  օրենսդրական կարգավորման  մի  շարք  հարցերի  պարզաբանումներ  է  պահանջում  Ազգային  ժողովից, մասնավորապես'

1. Ինչի  համար  է  օրենքով  սահմանված  ՄԻՊ-ի երդումը  և  ինչ պատասխանտվություն  է  կրելու  պարոն  Հարությունյանը  այն  ակնհայտորեն չկատարելու  /խախտելու/ համար,

2. Ինչ  պատասխանատվություն  են  կրելու ՀՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ  կուսակցությունները, որոնց  ԱԺ  խմբակցությունները  «հասարակության  մեջ  բարձր հեղինակություն  վայելող  անձի»  սահմանադրական պահանջի      հիմքով  առաջադրեցին Արմեն  Հարությունյանի  թեկնածությունը  ՄԻՊ  պաշտոնում, հաշվի  առնելով  վերջինիս  հրաժարականի, ոչ  միայն  ՀՀ  քաղաքացիներիս  վիրավորող, այլև  հակաօրինական  նպատակը: Գտնում  ենք  նաև, որ  Ազգային  ժողովն  ունի  մեկ  ճանապարհ  այս  աննախադեպ, այն  էլ  երկրի  համար այս  ամոթալի  վիճակի  շտկման, այդ  թվում, երկրում օրինականության  պահպանման  ուղղությամբ, այն  է' չընդունել  ՄԻՊ-ի  հրաժարականը և  քննարկել  նրան  պատասխանտվության կանչելու  հարցը' օրենքով  սահմանված ՄԻՊ-ի  երդումը  չկատարելու, այսինքն, ՀՀ  օրենսդրության պահանջները  խախտելու  համար:

 ՀՊԱԿ   նախագահ  Ռուբեն  Թորոսյան

Այս խորագրի վերջին նյութերը