Աշխարհ

10.07.2013 12:05


ԱՄՆ Կոնգրեսը մերժել է Սիրիայի ընդդիմությանը զինելու Սպիտակ տան որոշումը

ԱՄՆ Կոնգրեսը մերժել է Սիրիայի ընդդիմությանը զինելու Սպիտակ տան որոշումը

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ» փոխանցմամբ՝ ԱՄՆ Սենատի Ներկայացուցիչների պալատի և հետախուզության հարցերով հանձնաժողովների անդամները մերժել են սիրիական ընդդիմությանը ռազմական օգնություն ցուցաբերելու մասին Սպիտակ տան որոշումը։ Բացի այդ, հանձնաժողովականները կողմ են քվեարկել ապստամբներին ֆինանսական օգնություն տրամադրելու հարցում խիստ սահմանափակումներ մտցնելուն։ Որպես հիմնավորում նշվել է, թե նախագահ Օբամայի վարչակազմի մշակած ծրագիրը որոշակի ռիսկեր է պարունակում, քանի որ չունի Սիրիա մատակարարվող զենքի վերահսկողության մեխանիզմներ։ ԱՄՆ օրենսդիրները նաև մտավախություն են հայտնել, որ սիրիական ապստամբներին զենք մատակարարելու դեպքում այն կարող է հայտնվել «Ալ-Քաիդայի» հետ համագործակցող խմբերի մոտ։

Այս խորագրի վերջին նյութերը