Լրահոս

11.07.2013 08:51


Ձերբակալվել է Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետը

Ձերբակալվել է Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետը

ՀՀ կառավարության որոշումներով հաստատված «ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության» 2012-2013թթ. ծրագրերի իրականացման գործընթացում պաշտոնեական դիրքն օգտագործելով և մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների յուրացում կատարելու կասկածանքով, նախատեսված` ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ձերբակալվել է Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանը: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Այս մասին հայտնել է Հատուկ քննչական ծառայությունը

Հիշեցնենք, որ վերը նշված ծրագրում չարաշահումների մասին հայտնի դարձավ Ֆինանսների նախարարության Վերահսկիչ տեսչության կողմից հրապարակված ստուգումների արդյունքում, որոնցից պարզ էր դարձել, որ կառավարության կողմից գյուղացիներին հատկացված մատչելի դիզվառելիքից 48 հազ. լիտրը գնել էին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբայրն ու եղբորորդին։

Այս խորագրի վերջին նյութերը