Լրահոս

11.07.2013 13:38


Իրանում միջուկային նոր օբյե՞կտ են կառուցում

Իրանում միջուկային նոր օբյե՞կտ են կառուցում

«Ռոյթերս» լրատվական գործակալությունը հայտնում է՝ տարագիր իրանցիների մի խումբ հայտարարել է, որ Իրանում նոր կառուցվող միջուկային օբյեկտի մասին տվյալների է տիրապետում:

Իրանական դիմադրության ազգային խորհրդի ներկայացուցիչները հայտարարել են, որ խոսքը Դեմավենդ լեռից 10 կմ դեպի արևմուտք և Թեհրանից մոտ 60 կմ հեռավորության վրա գտնվող ստորգետնյա օբյեկտի մասին է: Այն ունի 4 թունել, որոնցից երկուսը 550 մ երկարություն և 6 հսկայական ստորգետնյա դահլիճներ ունեն:

Ընդդիմադիրների տվյալներով՝ այդ օբյեկտի շինարարությունը սկսվել է 2006թ. և արդեն ավարտվում է: Ընդդիմադիր խումբը այդ օբյեկտի և նրա նշանակության մասին այլ տեղեկություններ չի հայտնել:

Այս խորագրի վերջին նյութերը