Լրահոս

15.07.2013 17:00


Տոնահանդես Ջավախքում՝ նվիրված մեծն աշուղին

Տոնահանդես Ջավախքում՝ նվիրված մեծն աշուղին

Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղի բնակչությունն ավանդաբար հուլիսյան օրերից մեկը նվիրում է հայ մեծ աշուղ Ջիվանու մեծարմանը:
Հուլիսի 14-ի առավոտյան Սուրբ Կարապետ եկեղեցում մատուցվեց Սբ Պատարագ, որի ավարտին կատարվեց հոգեհանգստյան կարգ: Պատարագիչը՝ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանն էր:
Կարծախ գյուղի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցին հիմնադրվել է 1830-ական թվականներին: Տարիներ շարունակ Եկեղեցին եղել է տեղի բնակչության Աստծու տունը:
Պատարագի ավարտին հյուրերը Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, փոխառաջնորդ Բաբգեն աբեղա Սալբիյանի, հոգևոր դասի և ժողովրդի ուղեկցությամբ ծաղիկներ դրեցին Ջիվանու հուշարձանին:
Մեծն Ջիվանու ավանդական տոնին իրենց մասնակցությունն էին բերել հյուրեր Հայաստանից և Վրաստանից: Վիրահայոց թեմի առաջնորդն իր գնահատանքն ու օրհնությունը բերերց Ախալքալաքի տեղական ինքնակառավարման մարմիններին՝ բարձր գնահատելով նրանց կատարած աշխատանքը:
Հոգեշնորհ Հայր Բաբգէեն քարոզի իր խոսքում նշեց, որ Ջիվանին շարունակում է երկնքից ուղղորդել մեզ՝ միավորվելու հայ արվեստի և մշակույթի շուրջ:
Իսկ Վիրահայոց թեմի առաջնորդը տոնահանդեսին ժամանակ ասաց.
«Ջիվանու ստեղծած արվեստով մենք ապրում ենք արդեն 2-րդ հարուրամյակը: Նրա արվեստը հարյուրամյակներ որպես փիլիսոփայություն, որպես կյանքի ուղենիշ պիտի մեզ առաջնորդի: Ջիվանու աստղը որքան գնում, այնքան մեծանում և հզորանում է: Հզորացնողն անշուշտ ժողովուրդն է: Հզորացնողը այսօրվա երիտասարդությունն է, ովքեր աշուղական երգը այլևս տարածում են»:
Աշուղ Ջիվանին՝ շարունակել և խորացրել է Նաղաշ Հովնաթանի սկսած ու Սայաթ-Նովայի զարգացրած խորը փոլիսոփայական գաղափարներով երգի և խոսքի ստեղծումը:
Ջիվանու մեծարմանը նվիրված տոնահանդեսին՝ վերստին տարածվեց նրա երգն ու երաժշտությունը: Բեմում «Ջավախք» ազգագրական և ժողովրդական համույթի սաներն էին:
Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան

Այս խորագրի վերջին նյութերը