Քաղաքական

20.05.2024 16:30


Մեծաթիվ ոստիկններ խոչընդոտում էին քաղաքացիների մուտքը Կիրանց. իրավիճակը լարված էր (տեսանյութ)

Մեծաթիվ ոստիկններ խոչընդոտում էին քաղաքացիների մուտքը Կիրանց. իրավիճակը լարված էր (տեսանյութ)

Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ավտոշարասյունը Երևանից շարժվել է Կիրանց։

Դեպի Կիրանց ճանապարհը փակ է:

***

Կիրանցի ճանապարհին իրավիճակը շարունակում է լարված մնալ։

Ոստիկանները խոչընդոտում են ոչ միայն քաղաքացիների, այլ նաև Բագրատ Սրբազանի ու պատգամավորների մուտքը գյուղ՝ պատճառաբանելով, թե իբր ԱԱԾ Սահմանապահ ծառայությունը գործողություններ է իրականացնում։

***

Կիրանցում հացի, մթերքի խնդիր կա։

Ոստիկանական օպերացիան սննդի խնդիր է առաջացրել Կիրանցում, մատակարարները, չկարողանալով մոտենալ գյուղին, հետ են վերադառնում։

***

Բագրատ Սրբազանը շրջանցել է ոստիկանական պատը և կարողացել է հասնել Կիրանց։

***

Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում քաղաքացիներին:

Ըստ Կիրանցի ճանապարհը փակած ոստիկանների` քաղաքացիներն են փակել ճանապարհը և նրանց գործողությունները ապօրինի են։

***

ՆԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, բերման են ենթարկել 14 քաղաքացիներ:

Այս խորագրի վերջին նյութերը