Լրահոս

16.07.2013 00:16


ԱԺ նախագահն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահին

ԱԺ նախագահն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահին

Հուլիսի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարային:

Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը կարեւոր համարեց ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հարավային Կովկասի երկրներ եւ նշեց, որ այն լավ հնարավորություն է տարածաշրջանի խնդիրներին տեղում ծանոթանալու, ինչպես նաեւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու համար: Նա համոզմունք հայտնեց, որ ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության ժամանակահատվածում կձեռնարկվեն տարածաշրջանում խաղաղ գոյակցության եւ հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտ քայլեր: ԱԺ նախագահի խոսքով` Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ կառույցների հետ համագործակցությունը եւ կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ՀՀ Ազգային ժողովը կարեւորում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ արդյունավետ համագործակցությունը:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` ԱԺ նախագահը բարձր գնահատեց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: □Ուզում եմ հատկապես ընդգծել, որ ի տարբերություն Ադրբեջանի, որն անընդհատ փորձեր է ձեռնարկում հակամարտության կարգավորման հարցը տեղափոխել միջազգային այլ կազմակերպություններ և հանդես է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխությամբ, Հայաստանը անշեղորեն պաշտպանել և շարունակում է պաշտպանել բանակցային ներկայիս ձևաչափը՝ որպես հակամարտության կարգավորման միակ և գործուն ձևաչափ□, - ասաց ԱԺ նախագահը: Նրա խոսքով` Հայաստանը պահպանում է տարածաշրջանային համագործակցության սկզբունքները հնարավոր բոլոր ոլորտներում, խորացնում վստահության ամրապնդման միջոցները եւ մշտապես կողմ է եղել լիարժեք եւ փոխշահավետ տարածաշրջանային տնտեսական համագործակցությանը՝ այն դիտարկելով որպես փախվստահության մթնոլորտի ստեղծման կարեւոր նախադրյալ:

Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց հայ-ուկրաինական միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը եւ կարեւորեց միջխորհրդարանական կապերի խորացումը, համագործակցությունը միջազգային կառույցներում, ինչպես նաեւ փոխգործակցության զարգացումը տնտեսության, գիտության, կրթության եւ այլ ոլորտներում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ԵԱՀԿ գործող նախագահ Լեոնիդ Կոժարան բարձր գնահատեց Հայաստան-ԵԱՀԿ համագործակցությունը եւ Հայաստանի ակտիվ ներգարվվածությունը կազմակերպության առջեւ ծառացած խնդիրների լուծման գործում: Ուկրաինայի արտգործնախարարը կարեւորեց Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ քաղաքական, տնտեսական կապերի, միջխորհրդարանական հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը:

Կարեւորելով տարածաշրջանի անվտանգությունը եւ խաղաղությունը` Իվան Կոժարան այս համատեքստում նշեց, որ ԼՂ հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով եւ շեշտեց, որ ԵԱՀԿ-ն աջակցում է Մինսկի խմբի գործունեությանը: Հիմնախնդրի կարգավորման հարցում նա անհրաժեշտ համարեց նաեւ հասարակությունների միջեւ շփումների ակտիվացումը, որի ուղղությամբ Ուկրաինան, որպես նախագահող երկիր, մտադիր է ձեռնարկել մի շարք քայլեր:

Անդրադառնալով Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկման խնդրին` կողմերը կարեւորեցին Պայմանագրի շուրջ բանակցությունների վերսկսումը:

Հանդիպմանը քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

Այս խորագրի վերջին նյութերը