Լրահոս

16.07.2013 08:23


Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Պոդոլսկի մերձակայքում մարդատար ավտոբուսի ողբերգական վթարի կապակցությամբ:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ՝ Հանրապետության նախագահը խնդրել է ցավակցության և զորակցության խոսքեր փոխանցել այդ ողբերգությունից զոհվածների հարազատներին ու մերձավորներին, շուտափույթ ապաքինման մաղթանքներ՝ բոլոր տուժածներին:

Այս խորագրի վերջին նյութերը