Աշխարհ

17.07.2013 16:26


Վլադիմիր Պուտինն օգոստոսին մեկնելու է Ադրբեջան

Վլադիմիր Պուտինն օգոստոսին մեկնելու է Ադրբեջան

Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով իրենց դիվանագիտական աղբյուրներին, գրում են, որ օգոստոսի 12–13–ը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այց կկատարի Արբեջան։

Այցի ընթացքում կհստակեցվեն երկու երկրների հետագա համագործակցության ուղիները, կստորագրվեն մի շարք փաստաթղթեր։

Նախատեսվում է նաև փաստաթուղթ ստորագրել Ռուսաստանի և Ադրբեջանի պետական նավթային ընկերությունների միջև համագործակցության մասին, որով կարագացվի նավթագազային արդյունաբերության ոլորտում նոր համաձայնագրերի ստորագրման բանակցային գործընթացը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը