Տնտեսական

23.07.2013 11:50


«Նաիրիտ»–ի աշխատակից. «Կառավարությունն ուզում է ժողովրդի հաշվին փող հավաքել՝ ամեն ինչ թանկացնելով»(տեսանյութ)

«Նաիրիտ»–ի աշխատակից. «Կառավարությունն ուզում է ժողովրդի հաշվին փող հավաքել՝ ամեն ինչ թանկացնելով»(տեսանյութ)

Այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները բողոքի գործողություն են իրականացրել ՀՀ նախագահի նստավայրի դիմաց։ Նրանք պահանջել են իրենց մեկ տարվա աշխատավարձը, որը ցուցարարների պնդումներով, միջինը կազմում է մոտ մեկ մլն դրամ։

Ցուցարարներից կազմած մի խումբ գնացել է ՀՀ Ազգային ժողով։ Այնտեղից նրանց խոստացել են, առաջիկայում 2 ամսվա աշխատավարձը կտան։

Բայց դա մեզ չի բավարարում։ Մենք ուզում ենք ամբողջ աշխատավարձը ստանալ, ինչպես նաև տեղականալ, թե ի՞նչ կլինի մեր գործարանի վերջը։ Արհմիության նախագահն ամեն անգամվա նման նույն սուտը էլի եկավ հատյատարարեց՝ սպասեք, մի քանի ամսից ռուսներն ուզում են առնեն։ Երեք տարվա մեջ ամիսը մեկ նույն բանն ենք լսում, բայց ռուսները գալիս–գալիս են, մեզ չեն հասնում։ Չգիտենք հիմա ո՞ւր գնանք, ում դուռը ծեծենք։ Դժգոհ, ջղային վիճակով կանգնած ենք։ Հերթական անգամ մեզ խաբեցին,–«7օր»–ին ասել է «Նաիրիտ» գործարանի աշխատակից Կարինե Մալիքջանյանը։

Նրա խոսքերով՝ իրենք լսել են նաև, որ իշխանությունները մտադրված են մինչև նոյեմբեր սնանկ ճանաչել «Նաիրիտը»։

Մեր զրուցակիցը բորբոքված բողոքել է, որ աշխատավարձ չստանալուն գումարվում են նաև վերջին շրջանի համատարած թանկացումները։

–Գազն են թանկացնում, տրանսպորտն են թանկացնում, բայց եթե մարդն աշխատավարձ չի ստանում, ո՞նց պիտի էդ ամեն ինչի համար վճարի։ Իշխանություններն ամեն ինչ պռավալ են տվել, հիմա բյուջեն լցնելու ձև են ուզում գտնեն՝ ժողովրդի հաշվին։ Կառավարությունն ուզում է ժողովրդի հաշվին փող հավաքել՝ ամեն ինչ թանկացնելով,–հավելել է Կարինե Մալիքջանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը