Լրահոս

24.07.2013 10:58


Ավանում մի շարք երթուղային գծերի վարորդներ համատարած բոյկոտ են հայտարարել. նրանք չեն ուզում քշել 100 դրամով

Ավանում մի շարք երթուղային գծերի վարորդներ համատարած բոյկոտ են հայտարարել. նրանք չեն ուզում քշել 100 դրամով

Քիչ առաջ Ավանում գտնվող «7օր»-ի թղթակիցը հայտնեց, որ Ավանի «Բեյսիք հաուզ» խանութին հարակից կանգառում «Վճարիր հարյուր դրամ» բողոքի գործողության շրջանակներում ակտիվիստները քաղաքացիներին կոչ են արել 150 դրամ չվճարել։

Մի շարք քաղաքացիներ լսելով այդ կոչը՝ սկսել են 100 դրամ վճարել, ինչն առաջացրել է վարորդների դժգոհությունը, և հենց նույն պահին Ավանում մի շարք երթուղային գծերի վարորդներ համատարած բոյկոտ են հայտարարել:

N 20 և N 41 ավտոբուսների և N 20 երթուղայինի վարորդները մեքենաները կանգնեցրել են, բոլոր ուղևորներին իջեցրել մեքենաներից և հայտարարել, թե հարյուր դրամ վճարելու պարագայում մեքենաները չեն վարելու: Ուղևորներն իրենց հերթին իջել են՝ հրաժարվելով վճարել 150 դրամը։

Տեղում հավաքվել են նաև Ավանի «թաղի տղերքը», որոնցից մեկը սպառնացել է իրեն նկարահանող «7օր»–ի լրագրողին։ Միջադեպի մանրամասներն ու տեսանյութը քիչ ավելի ուշ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը