Տնտեսական

24.07.2013 14:18


Տրոլեյբուսի վարորդները գործադուլ են հայտարարել

Տրոլեյբուսի վարորդները գործադուլ են հայտարարել

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղեկություններ են տարածվել, որ այս պահին Նոր Նորքի վարչական շրջանի Գայի արձանի հարևանությամբ 1, 9 և 10 համարի տրոլեյբուսի վարորդները գործադուլ են հայտարարել։ Տեղեկություններ կան, որ գործադուլ են հայտարարել նաև Ավանի 9 համարի տրոլեյբուսի վարորդները։

Նշենք, որ այս օրերին մայրաքաղաքի տարբեր համայնքների կանգառներում ակտիվիստները միկրոավտոբուսների և ավտոբուսների ուղևորներին 100 դրամ վճարելու կոչից զատ՝ տրոլեյբուսի ուղևորներին էլ են հորդորում 100 դրամի փոխարեն վճարել 50 դրամ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը