Աշխարհ

29.07.2013 10:05


Ռուսաստանը Ճապոնիային առաջարկել է համատեղ զարգացնել Կուրիլյան կղզիները, իսկ Ճապոնիան մերժել է

Ռուսաստանը Ճապոնիային առաջարկել է համատեղ զարգացնել Կուրիլյան կղզիները, իսկ Ճապոնիան մերժել է
Պաշտոնական Մոսկվան Ճապոնիայի իշխանություններին առաջարկել է համատեղ զարգացնել Հարավային Կուրիլները, որոնք Ճապոնիան համարում է իրենը։ Ըստ առաջարկի՝ համաձայնության դեպքում ծրագիրը պետք է իրականցվի ռուսական օրենսդրության հիմքի վրա՝ որպես Կուրիլյան կղզիների պատկանելության հարցի լուծման տարբերակ։Այս մասին հայտնում է ճապոնական «Կիոդո» գործակալությանը։
Հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին՝ գործակալությունը հայտնում է, որ այս առաջարկով հանդես է եկել ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Իգոր Մորգուլովը հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում ճապոնական ԱԳ նախարարի տեղակալ Մացույամա Մասաջիի հետ հանդիպման ժամանակ:
Աղբյուրը հայտնում է նաև, որ Ճապոնիան մերժել է առաջարկը, քանի որ դրանով երկիրը փաստացիորեն պետք է ճանաչի Ռուսաստանի իշխանությունը կղզիների նկատմամբ:

Այս խորագրի վերջին նյութերը