Լրահոս

29.07.2013 15:13


Ֆուտբոլիստները դադարեցրել են խաղը, որպեսզի բռնեն գողին

Ֆուտբոլիստները դադարեցրել են խաղը, որպեսզի բռնեն գողին

Երեկ շվեդական Գրեբեստադում տեղի ունեցած ֆուտբոլային խաղը դադարեցվել է գողի պատճառով: Այս մասին գրում է «The Local.se»-ն։

Պահեստային խաղացողներից մեկը նկատել է, որ հանդերձարանից տարօրինակ արտաքինով տղամարդ է դուրս գալիս՝ լցված մեծ պայուսակը ձեռքին։ Այդ պահին խաղի ավարտին մնում էր 15 րոպե։ Կասկածները փարատելու համար ֆուտբոլիստը ձայն է տվել տղամարդուն, սակայն վերջինս արագ փախել է։ Նրա հետևից վազել են ոչ միայն խաղադաշտում գտնվող ֆուտբոլիստները, այլև մի քանի հանդիսատես։

Տղամարդը մի կողմ է շպրտել պայուսակը, սակայն նրան շարունակել են հետապնդել։ Ի վերջո, ֆուտբոլիստներից մեկին հաջողվել է բռնել գողին։

Այս խորագրի վերջին նյութերը