Լրահոս

31.07.2013 12:40


Հայտնի հաղորդավար և շոումեն Մարկ Սաղաթելյանը հեռացավ կյանքից

Հայտնի հաղորդավար և շոումեն Մարկ Սաղաթելյանը հեռացավ կյանքից

Քիչ առաջ «Նաիրի» բժշկական կենտրոնում կյանքից հեռացել է հայտնի հաղորդավար Մարկ Սաղաթելյանը։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այս գիշեր նրա առողջական վիճակը շարունակել էր մնալ ծայրահեղ ծանր։ Նա կոմայի մեջ էր, միացված էր կենսապահովման արհեստական սարքավորումը:

Նման վիճակում փոխպատվաստում անել հնարավոր չէր, բայց երեկ բժիշկները արյան փոխներարկում էին կատարել։

Հիշեցնենք, որ Մարկ Սաղաթելյանը արյունաբանական կենտրոնից տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն՝ սուր լեյկոզ հիվանդության ախտորոշմամբ։ Նրա գլխուղեղում նաև հայտնաբերվել է արյան զեղում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը