Լրահոս

31.07.2013 12:52


Քեթրին Էշթոն. «Եգիպտացիները պետք է իրենց ապագան ինքնուրույն որոշեն»

Քեթրին Էշթոն. «Եգիպտացիները պետք է իրենց ապագան ինքնուրույն որոշեն»

Նախօրեին Եգիպտոս այցելած ԵՄ միջազգային հարաբերությունների հանձնակատար Քեթրին Էշթոնը հանդիպումներ է ունեցել Եգիպտոսի քաղաքական ուժերի ներկայացուցիչների, իշխանությունների, ինչպես նաև հեղաշրջման հետևանքով պաշտոնանկ արված նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի հետ:

Մոտ երկու ժամ տևած բանակցություններից հետո Էշթոնը լրատվամիջոցներին հայտնել է, որ Մուրսին ողջ–առողջ է և պահվում է լավ պայմաններում:

Էշթոնը նաև հայտարարել է. «Բանակցություններն արդյունավետ էին: Ես ցանկանում եմ նշել, որ հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելիս մենք միանման դիքորոշում էինք որդեգրել. նախ՝ հարկավոր է ելք գտնել այս իրավիճակից, երկրորդ՝ միայն եգիպտացիները կարող են որոշել իրենց ապագան: Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա այս հարցում համաձայնություն դեռ չկա. ժամանակավոր կառավարությունն ու ընդդիմությունը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ և այդ հարցով որոշում ընդունեն»:

Նշենք, որ երեկ գիշեր և այսօր առավոտյան Եգիպտոսում նորից անհանգիստ է եղել: Ամենամարդաշատ հանրահավաքները Կահիրեում են եղել, Մուրսիի կողմնակիցների շարքերում եղել են մարդիկ՝ Ալ-Քայիդայի սև դրոշներով:

Հանրահավաքից հետո Մուրսիի կողմնակիցները նախաձեռնել են «միլիոնների երթ» դեպի պաշտպանության նախարարություն, զոհերից հրաշքով է հաջողվել խուսափել, որովետև ընդդիմությունը ճանապարհի կեսից կանգ է առել և նախարարության շենքին չի մոտեցել:

Այս խորագրի վերջին նյութերը