Աշխարհ

01.08.2013 09:55


Կնեսետում Պաղեստինի դրոշն առաջին անգամ տեղադրվել է իսրայելականի կողքին

Կնեսետում Պաղեստինի դրոշն առաջին անգամ տեղադրվել է իսրայելականի կողքին

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ` Իսրայելելի խորհրդարանն առաջին անգամ թույլատրել է Կնեսետում Պաղեստինի դրոշը տեղադրել իսրայելականի կողքին:

Լուրը հաստատել է լեյբորիստների կուսակցության պատգամավոր Հիլիք Բարի ներկայացուցիչը՝ նշելով, որ Իսրայելի 35 պատգամավորներ և նախարարներ ընդունել են պաղեստինյան պատվիրակությանը՝ Աբդալլա Աբդալլայի գլխավորությամբ:


Դրոշը տեղադրվել է պաղեստինյան ՖԱՏԽ շարժման պաշտոնական պատվիրակության և իսրայելացի պատգամավորների միջև կայացած հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք, որ իսրայելա-պաղեստինյան բանակացություններն անցյալ երկուշաբթի վերսկսվել էին Վաշինգտոնում:

Այս խորագրի վերջին նյութերը