Լրահոս

01.08.2013 11:49


Չինատանում շոգից մարդիկ են մահանում, խոզի միսն էլ 10 րոպեում եփվում է

Չինատանում շոգից մարդիկ են մահանում, խոզի միսն էլ 10 րոպեում եփվում է

Չինաստանում օդի աննախադեպ բարձր ջերմաստիճան է արձանագրվել։ Արդեն մի քանի շաբաթ է՝ այն 40 աստիճանից չի իջնում։ Չինաստանի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել։

Վերջին 140 տարում սա Չինաստանում արձնագարված ամենաշոգ եղանակն է։ Օդի բարձր ջերմաստիճանից արդեն 10-ից ավելի մարդ է մահացել, հարյուրավոր մարդիկ հոսպիտալացվել են:

Ջերմաստիճանն այնքան բարձր է, որ արևի ճառագայթների ներքո խոզի հում միսը եփվում է 10 րոպեում։ Նման փորձարկում կատարել է տեղի հեռուստաալիքներից մեկը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը