Լրահոս

01.08.2013 15:57


Թուրքիայից Հայաստան անցնել փորձող հովիվը սպանվել է սահմանապահի կրակոցից

Թուրքիայից Հայաստան անցնել փորձող հովիվը սպանվել է սահմանապահի կրակոցից

Թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ հուլիսի 31–ի երեկոյան հայկական կողմի սահմանապահների արձակած կրակից սպանվել է Թուրքիայից Հայաստան անցնել փորձող հովիվը։ Սահմանը հատվել է Կարսի նահանգի Աքյաքա բնակավայրի մոտ։ Սահմանախախտի դին տեղափոխելու համար հայ–թուրքական սահման է ժամանել Աքյաքա գյուղի գյուղապետը, ինչպես նաև թուրք սահմանապահներ։

Հարկ է նշել, որ հայ–թուրքական սահմանի այդ հատվածը հսկող Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ուժերի հայաստանյան վարչությունը նշել էր միայն, որ սահմանին միջադեպ է գրանցվել՝ առանց, սակայն, մանրամասներ ներկալացնելու։

Այս խորագրի վերջին նյութերը