Լրահոս

01.08.2013 14:16


Կանայք հանդում իրար են ծեծել

Կանայք հանդում իրար են ծեծել
Հուլիսի 30-ին՝ ժամը 15.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 15.15-ին, «կրծքավանդակի և հարթակային շրջանի բութ տրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1968 թ. ծնված Արգինե Բ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հուլիսի 30-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, Նորաշեն գյուղի հարակից դաշտում վիճաբանության ժամանակ 1952 թ. ծնված Լյուդմիլա Ս.-ն ծեծի է ենթարկել Արգինե Բ.-ին և պատճառել վնասվածք:
Արգինե Բ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը