Լրահոս

02.08.2013 14:15


Ռուսական ԶԼՄ. «Թուրք հովիվը կրակ է բացել ռուս սահմանապահների ուղղությամբ»

Ռուսական ԶԼՄ. «Թուրք հովիվը կրակ է բացել ռուս սահմանապահների ուղղությամբ»

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ը, հղում անելով Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամլո քարտուղար Սերգեյ Գրեչինին, հայտնում է, որ թուրք հովիվը, ով հուլիսի 31-ին ապօրինաբար հատել էլ հայ–թուրքական սահմանը, կրակ է արձակել ռուս սահմանապահների ուղղությամբ՝ փորձելով թափանցել Հայաստանի Հանրապետության տարածք: Սահմանապահները ստիպված են եղել կրակ արձակել նրա ուղղությամբ: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 35-ամյա Մուսթաֆա Ուլքերը վիրավորվել է, ավելի ուշ՝ մահացել:

«REGNUM»-ն էլ նկատում է, որ թուրք հովիվները պարբերաբար են խախտում Հայաստանի սահմանը, սակայն սահմանապահները առանց կրակ արձակելու հետ են դարձնում նրանց Թուրքիա: Թե ինչով է պայմանավորված եղել թուրք հովվի կողմից սահմանապահների վրա կրակ բացելու հանգամանքը, հայտնի չէ: Կա վարկած, որ սպանված հովվի՝ Հայաստան մտնելու նպատակն ամենևին էլ կորած ոչխարը չի եղել, ինչպես պնդում են թուրքական լրատվամիջոցները:

Այս խորագրի վերջին նյութերը