Լրահոս

02.08.2013 15:45


Լեգենդար ֆուտբոլիստը դարձել է անօթևան

Լեգենդար ֆուտբոլիստը դարձել է անօթևան

Անգլիայի ազգային հավաքականի և «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Քենի Սենսոնը հայտարարել է, որ դարձել է անօթևան։ Հայտնի պաշտպանը, ով Անգլիայի ընտրանու կազմում 1979-1988թթ. անց է կացրել 86 հանդիպում, մասնակցելով ախարհի 2 առաջնություններին՝ ալկոհոլի և մոլախաղերի պատճառով կորցրել է ամեն ինչ։

«Արդեն 10 օր է՝ գիշերում եմ փողոցներում։ Ես փող չունեմ, հարբեցող եմ, վատառողջ եմ և չեմ կարող ապրել առանց խաղալու։ Խմում եմ այնքան, որքան մեջս կտեղավորեմ»,–ասել է Սենսոմը, ում 55-ամյակը կլրանա սեպտեմբերի 26-ին։ Լեգենդար ֆուտբոլիստին փորձում են օգնել «Արսենալն» ու Անգլիայի ֆուտբոլիստների արհմիությունը։

Այս խորագրի վերջին նյութերը