Լրահոս

06.08.2013 20:05


Հնարավո՞ր է մահից մեկ օր անց մարդուն վերակենդանացնել

Հնարավո՞ր է մահից մեկ օր անց մարդուն վերակենդանացնել

Մարդուն հնարավոր է վերակենդանացնել մահից նույնիսկ մեկ օր անց: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ռեանիմատոլոգիայի փորձագետ Սեմ Պարնիան։ Նա պնդում է, որ վերակենդանացման ընթացքը ճիշտ տանելու դեպքում գլխուղեղի բջիջները սրտի կանգնելուց 5 րոպե անց չեն մեռնում, ինչպես պնդում են շատերը: Ըստ փորձագետի՝ եթե մարդու մարմնի ջերմաստիճանը մինչև 32 աստիճան իջեցվի, ապա 24 ժամ նրա վիճակը չի փոխվի։ Ջերմաստիճանի նվազեցման դեպքում գլխուղեղն ավելի քիչ թթվածին է օգտագործում, դադարում է թունավոր նյութերի առաջացումը, իսկ դա էլ կանխում է գլխուղեղի բջիջների մեռնելու գործընթացը:

Պարնիայի կարծիքով՝ մարմնի ջերմաստիճանի իջեցումը բժիշկներին ժամանակ է տալիս վերակենդանացման համապատասխան գործողություններ իրականացնել։ Փորձագետը նշում է, որ նման դեպք արդեն իսկ եղել է. բժիշկներին հաջողվել է վերակենդանացնել անգլիական «Բոլտոն» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Ֆաբրիս Մուամբային:

Այս խորագրի վերջին նյութերը