Քաղաքական

08.08.2013 11:41


Սուրեն Խաչատրյանն առաջարկել է Արմեն Կարապետյանի թեկնածությունը

Սուրեն Խաչատրյանն առաջարկել է Արմեն Կարապետյանի թեկնածությունը

aravot.am–ը գրում է, որ երեկ Կապանում կայացել է ՀՀԿ մարզային խորհրդի նիստը, որը վարել է կուսակցության մարզային խորհրդի նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը:

«Մեր տեղեկություններով՝ նիստի ժամանակ ՀՀԿ-ի Սյունիքի տարածքային կառույցը տվել է իր համաձայնությունը, որ թիվ 38 ընտրատարածքում ՀՀԿ-ից որպես պատգամավորի թեկնածու առաջադրվի Կապանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արմեն Կարապետյանը: Կապանում շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՅԴ-ից, ամենայն հավանականությամբ, կառաջադրվի նախկին պատգամավոր, դաշնակցական Գագիկ Գեւորգյանը, իսկ «Ժառանգությունը» մտադիր է առաջադրել Կապանի տարածքային կառույցի երիտասարդ կադրերից մեկի թեկնածությունը:

Թիվ 38 ԸԸՀ նախագահ Սերգեյ Սարգսյանը Aravot.am-ին այսօր փոխանցեց, որ մինչեւ օրս ոչ մի թեկնածու փաստաթղթերը չի ներկայացրել ընտրատատարածքային ընտրական հանձնաժողով»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/08/07/274307/
© 1998 - 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

Այս խորագրի վերջին նյութերը