Աշխարհ

09.08.2013 11:26


Պաղեստինաիսրայելական խաղաղ բանակցությունները Երուսաղեմում կվերսկսվեն գալիք չորեքշաբթի

Պաղեստինաիսրայելական խաղաղ բանակցությունները Երուսաղեմում կվերսկսվեն գալիք չորեքշաբթի

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնում է, որ Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղ բանակցությունները Երուսաղեմում կվերսկսվեն գալիք չորեքշաբթի: Դրանք կլինեն վերջին երեք տարիների ընթացքում առաջին ուղիղ բանակցությունները իսրայելական կողմի և պաղեստինյան ինքնավարության ներկայացուցիչների միջև:

Բանակցությունները վերսկսելու վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությանը նախորդել էր Իսրայելի որոշումը՝ բանտերից ազատ արձակել 100-ից ավելի պաղեստինցիների, հայտնում է «Բի–Բի–Սի»–ին։

Հիշեցնենք, որ վերջերս Իսրայելի խորհրդարանում տեղի էր ունեցել պաղեստինյան ՖԱՏԽ շարժման պաշտոնական պատվիրակության և իսրայելացի պատգամավորների հանդիպումը։

Այս խորագրի վերջին նյութերը