Քաղաքական

10.08.2013 20:16


ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան. «Կա՛մ եվրոպական ինտեգրացիա, կա՛մ էլ Եվրասիական միություն

ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան. «Կա՛մ եվրոպական ինտեգրացիա, կա՛մ էլ Եվրասիական միություն

«Вести Кавказа» կայքին տված հարցազրույցում ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն ասել է, որ Հայաստանն այսօր կանգնած է հստակ ընտրության առջև` կա՛մ եվրոպական ինտեգրացիա, կա՛մ էլ Եվրասիական միություն:
Անդրադառնալով աշնանը Հայաստանի և Եվրամիությոան միջև նախաստորագրվելիք փաստաթղթին ռուսաստանցի դիվանագետը նշել է, թե այն ազատ վիզային գոտու ստեղծում չի նախատեսում: «Սակայն, պետք է նշել, որ համաձայնագիրը կարող է նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը` սերտացնելով Եվրամիության հետ առևտրատնտեսական կապերը: Միաժամանակ, ըստ մեր ունեցած տեղեկատվության` այս համաձայնագրում կան դրույթներ, որոնք պարտավորեցնում են Հայաստանին համաձայնեցնել Եվրամիության հետ արտաքին քաղաքականությանը և սահմանների պաշտպանությանը վերաբերող հարցերը»,-հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Կովալենկոն նաև հիշեցրել է, որ Հայաստանին առաջարկվել է միանալ Եվրասիական մաքսային միությանը, ինչը բացասաբար է ընդունվել Բրյուսելում: «Եվրամիությունը Երևանին ասում է` դուք կարող եք մասնակցել միայն մեկ ինտեգրացիոն գործընթացի»,- նշել է նախկին դեսպանը:

Կովալենկոն նշել է, թե այսօր Մոսկվայում փորձում են հասկանալ` ի վերջո ինչ քաղաքականություն են որդեգրելու Հայաստանի իշխանությունները. «Շատ կարևոր է հասկանալ` ինչպես են հետագայում զարգանալու Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի, Եվրասիական միության մյուս պետությունների հետ: Պատրաստ է արդյո՞ք Հյաստանը շարունակել զարգացնել այդ հարաբերությունները, թե՞ շարունակվելու է նրա սահուն ընթացքը դեպի Արևմուտք »:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը