Լրահոս

12.08.2013 09:04


«Միասնականությունը դեպի հաղթանակ տանող միակ ճանապարհն է»

«Միասնականությունը դեպի հաղթանակ տանող միակ ճանապարհն է»
Երիտասարդությունը գիտի պայքարել իր իրավունքների համար, գիտի հաղթել, գիտի նաև նշել այդ հաղթանակը։ Այսօր՝ 12.08.2013 ֊ին , աշխարհը նշում է երիտասարդների միջազգային օրը։ Մեզ մոտ հաղթանակած ու իրավագիտակից երիտասարդությունը կնշի իր տոնը։
Միացի՛ր մեր միջոցառումներին վաղը ՝ 18։00 ֊ից կսկսենք մեր երթը Սիրահարների այգու մոտից, շարժվելով Բաղրամյան փողոցով, կգնանք Ազատության հրապարակ։ Մեր քայլերթը կշարունակենք Հս. պողտայով Հանր. հրապարակ, Իտալիայի փողոց, այնուհետև դեպի քաղաքապետարան՝ շնորհավորելու նաև այն իրավագիտակից երիտասարդներին, որոնք արդեն տասնվեցերորդ օրը նստացույց են իրականցնում քաղաքապետարանի դիմաց։ Երթի համար պատրաստե՛ք պաստառներ հետևյալ գրություններով. «Մենք անկախության սերունդն ենք, մենք հանգիստ չենք մնում», «Հաղթանակը սկսվում է երիտասարդների միասնականությունից», «Միասնականությունը դեպի հաղթանակ տանող միակ ճանապարհն է, որը կերտում են երիտասարդները», «Հեղափոխության ճանապարհը կառուցում են երիտասարդները», «Կան մարդիկ ,որոնք չգիտեն , թե ինչ է պայքարը, բայց պարտավոր են սովորել:Մեծերը սովորեցնում են կյանքի փորձով երիտասարդները`միասնականությամբ»։Քաղաքապետարանից կշարժվենք Մաշտոցի պուրակ։
Ժամը 20։00֊ից Մաշտոցի պուրակում միասին կնշենք մեր տոնն ու մեր հաղթանակը։
Երթուղին՝ /www.google.com/maps?sll
Քաղաքացիական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը