Լրահոս

12.08.2013 09:24


Խոտածածկ տարածքների հրդեհներ

Խոտածածկ տարածքների հրդեհներ

Օգոստոսի 11-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Արագածոտնի մարզի Աշտարակ – Օշական ավտոճանապարհին այրվել է 2 հա խոտածածկ տարածք և 500 քմ խաղողի այգի, Ոսկեվազ գյուղում՝ 500 քմ, Աշտարակ քաղաքում՝ 3000 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 300 քմ, Արարատի մարզի Վեդի քաղաքի Ս. Հակոբյան փողոցի թիվ 23 տան մոտակայքում՝ 500 քմ, Երևանի Շիրակի փողոցում՝ «Ռենեսանս» ռեստորանի մոտակայքում՝ 600 քմ, Երևան - Արարատ ավտոճանա պարհի 35-րդ կմ-ի մոտակայքում՝ 3000 քմ, Մաշտոցի պողոտայի թիվ 5/2 հասցեում՝ է 80 խմ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում ՝3 հա, «Փարոսի» անտառում՝ է 2000 քմ բուսածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը