Լրահոս

14.08.2013 18:34


Հովհաննես Հովաննիսյանի արդեն 23 օրյա հացադուլի պատճառները

Հովհաննես Հովաննիսյանի արդեն 23 օրյա հացադուլի պատճառները

Օրեր առաջ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նամակ էր ստացել «Վանաձոր»ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած Հովհաննես Հովհաննիսյանի կողմից: Նամակում նա ներկայացնում իր պատմությունը. «Հարգելի պարոն Սաքունց ես դատապարտվել եմ 13.04.2012 թ. 175հ. 3 մաս և 235 հ. 1 մասով 12 տարի 6 ամիս ազատազրկման: Ինձ դատապարտել են անհիմն մեղադրանքով առանց ապացուցելու իմ մեղքը: Տուժողը առերեսման ժամանակ ինձ չի ճանաչել քննիչի անմիջական մատնացույց անելուց հետո նմանեցրել է 70% և չի նմանեցրել 30%, ինձ առերեսում չեն կատարել մյուս մոեղադրյալների հետ, ինձ դատապարտել են զենքի համար, որ փաստացի գոյություն չունի: Ես բողոքարկել եմ դատարանի որոշումը բոլոր կազմակերպություններում, որտեղ հնարավոր է, ինձ չեն լսում, ես ստիպված հայտարարել եմ հացադուլ, գոնե այսպես լսելի դարձնեմ իմ բողոքները»:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը