Լրահոս

15.08.2013 18:28


Գերված հայ զինվորի հարազատները հավաքվել էին ԱԳՆ շենքի մոտ

Գերված հայ զինվորի հարազատները հավաքվել էին ԱԳՆ շենքի մոտ

ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանիհարազատները, ովքեր արդեն մի քանի անգամ հավաքվել էին ԿԽՄԿերեւանյան գրասենյակի մոտ, այսօր հավաքվել էին նաեւ ԱԳ նախարարության մոտ: Հարազատների ներկայացուցիչը ներս է մտնել շենք, իրենց հուզող հարցերին պատասխաններ ստանալու համար, սակայն, դուրս գալուց հետո նշել է, որ որեւէ նոր տեղեկություն չի կարող հաղորդել:

Հիշեցնենք, որ Ինջիղուլյանը օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով մոլորվել էր առաջնագծում և սխալմամբ անցել Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածք:

ilur.am

Այս խորագրի վերջին նյութերը