Աշխարհ

17.08.2013 15:13


Կահիրեում ուժայինները գրոհով մտել են պաշարման մեջ գտնվող Ալ-Ֆաթխ մզկիթը

Կահիրեում ուժայինները գրոհով մտել են պաշարման մեջ գտնվող Ալ-Ֆաթխ մզկիթը

Եգիպտոսի մայրաքղաք Կահիրեում երեկվանից իրավիճակը շարունակ ում է լարված մնասլ։ «Ինտերֆաքս»–ի փոխանցմամբ՝ այսօր ուժայինները գրոհով մտել են Ռամզեսի հրապարակի վրա գտնվող Ալ-Ֆաթխ մզկիթը, որում թաքնվում էին ուրբաթօրյա «Ցասման երթին» մասնակցած «Մահմեդական եղբայրների» հազարավոր ներկայացուցիչներ:

Գիշերն իրավապահ ուժերը փորձել են գրոհել մզկիթը, բայց պաշարվածները հակահարված են տվել:

Երկու կողմերն էլ մեկմեկու մեղադրում են հրազենի կիրառության մեջ, սակայն առայժմ զոհերի մասին տեղեկություններ չկան:

Հազրոդվում է, որ մզկիթում են գտնվում նաև նախօրեին տեղի ունեցած բախման հետևանքով զոհվածնների դիակները:

Այս խորագրի վերջին նյութերը