Լրահոս

17.08.2013 15:22


«Հարսնաքարի» գործով դատաքննությունն ավարտվեց

«Հարսնաքարի» գործով դատաքննությունն ավարտվեց

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավարտվեց «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անցյալ տարվա հունիսի 17-ին տեղի ունեցած ծեծի գործով դատաքննությունը: «Ազատություն»-ը փոխանցում է, որ մեղադրող Արմեն Մարուխյանը դատարանից տասնհինգօրյա ժամկետ խնդրեց իր ճառին պատրաստվելու համար: Հիշեցնենք, գործարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծից 12 օր անց` հունիսի 29-ին այդպես էլ գիտակցության չգալով մահացավ ռազմական բժիշկ Վահե Ավետյանը:

Այս խորագրի վերջին նյութերը