Քաղաքական

21.08.2013 12:21


Սյունիքի նախկին մարզպետը լուրջ խնդիրներ ունի

Սյունիքի նախկին մարզպետը  լուրջ խնդիրներ ունի

Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Սուրիկ Խաչատրյանը(Լիսկա), «Ժողովուրդ»-ի հետ զրուցում նշել է, որ ինքը լուրջ խնդիրներ ունի: Հարցին, թե այժմ ինչով է հիմա զբաղվում կամ պատրաստվում զբաղվել, նա պատասխանել է.«Ես անելու ոչ մի բան չունեմ: Ես այժմ ավելի լուրջ խնդիրներ ունեմ»:

«Ժողովուրդ»-ի դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ Վահե Հակոբյանին Սյունիքի մարզպետ նշանակելուց հետո Ձեր և նրա փոխհարաբերությունները լարվել են, Ս. Խաչատրյանն ասել է.«Ես չեմ հասկանում` ինչու պետք է լարվեն մեր փոխհարաբերությունները, որևէ առիթ չկա, որ մենք վատ փոխհարաբերություններ ունենանք: Ես այդ պաշտոնից հեռացել եմ իմ դիմումի համաձայն ու ասել եմ, որ շրջանառվող թեկնածուները արժանի թեկնածուներ են»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը