Լրահոս

22.08.2013 13:11


Պատահար Վրաստանում. կան հայ տուժածներ

Պատահար Վրաստանում. կան հայ տուժածներ

Օգոստոսի 22-ին, ժամը 08.40-ին տեղեկություն է ստացվել, որ Վրաստանի հանրապետության Գարդաբանի շրջանի Թելեթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Մերսեդես» մակնիշի 06 SO 044 և «Ջիպ» մակնիշի ZGN 105 պետհամարանիշերի ավտոմեքենաները:
Նախնական տվյալներով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Աննա Պողոսյանը տեղափոխվել է Թբիլիսի քաղաքի հիվանդանոց, իսկ Արամ Չախոյանը և Էդվարդ Սարգսյանը՝ Գարդաբանի շրջկենտրոնի հիվանդանոց:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:

Այս խորագրի վերջին նյութերը