Լրահոս

22.08.2013 18:09


Վրաստանում վթարի ենթարկված հայերից մեկը հայտնի հաղորդավարն է

Վրաստանում վթարի ենթարկված հայերից մեկը հայտնի հաղորդավարն է

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օգոստոսի 22-ին, ժամը 08.40-ին Վրաստանի Գարդաբանի շրջանի Թելեթի գյուղի մոտակայքում տեղի էր ունեցել ՃՏՊ՝ բախվել էին «Մերսեդես» մակնիշի 06 SO 044 և «Ջիպ» մակնիշի ZGN 105 պետհամարանիշերի ավտոմեքենաները:
Նախնական տվյալներով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Աննա Պողոսյանը տեղափոխվել էր Թբիլիսի քաղաքի հիվանդանոց, իսկ Արամ Չախոյանը և Էդվարդ Սարգսյանը՝ Գարդաբանի շրջկենտրոնի հիվանդանոց:

Այժմ պարզվել է, որ Արամ Չախոյանը Հայաստանում հայտնի հաղորդավարն է:

Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը