Քաղաքական

24.08.2013 15:50


ՀՀ կառավարություն են ուղարկվել ազատամարտիկների պահանջները

ՀՀ կառավարություն են ուղարկվել ազատամարտիկների պահանջները

Այսօր՝ օգոստոսի 24-ն է, և Վանաձորում շարունակվում է ազատամարտիկների նստացույցը: Արդեն 3 օր է ազատամարտիկները չեն լքում Վանաձորի Հայքի հրապարակը՝ գիշերը նույնպես անցկացնելով հրապարակում:

Ազատամարտիկները տեղեկացրերցին, որ այս օրերի ընթացքում իրենց են այցելել Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, քաղաքապետարանի մի քանի աշխատակիցներ: Նրանց գրանցամատյանում գրառումներ են կատարում հասարակ քաղաքացիներն ու անցորդները, ովքեր իրենց զորակցությունն են հայտնում ազատամարտիկների նախաձեռնած գործին և գրանցամատյանում թողնում են իրենց հեռախոսահամարները՝ պատրաստակամություն հայտնելով անհրաժեշտության դեպքում միանալ նրանց:

Ազատամարտիկները նաև հայտնեցին, որ իրենց այցելել են Նախախորհրդարանի Վանաձորի գրասենյակից, ովքեր նույնպես ազատամարտիկներին հայտնել են իրենց զորակցությունը նշելով՝ «Խստագույնս դատապարտում ենք մեր ժողովրդի, տվյալ դեպքում՝ ազատամարտիկների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ վարչախմբի ապազգային և հակասոցիալական քաղաքականությունը: Մեր զորակցությունն ենք հայտնում իրենց իրավունքների համար պայքարի ելած ազատամարտիկներին, միևնույն ժամանակ ևս մեկ անգամ հիշեցնելով մեր ազատամարտիկներին, որ հայ ժողովրդի իշխանությունը յուրացված է, այդ պատճառով պայքարի նման մեթոդները նվազ արդյունավետ են և կիրառելի են միայն մարտավարական նպատակներով»:

Ազատամարտիկները պնդում են, որ նրանք չեն պատրաստվում դադարեցնել նստացույցը մինչև որ չբավարարվեն նրանց պահանջները: Սեյրան Օհանյանին ազատամարտիկների խորհրդի կողմից ուղարկվել է պահանջ-առաջարկ, բացի այդ կամավորական ազատամարտիկները ՀՀ կառավարություն են ուղարկել իրենց պահանջները, որոնք Ձեզ ենք ներկայացնում ամբողջությամբ:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը